Կանադայում տղամարդը կրակել է իր չորս ծանոթի վրա

06:14 • 16.04.19

Կանադայի Պենտիկտոն քաղաքի (Բրիտանական Կոլումբիա նահանգ) տարբեր հատվածներում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Թեդ դե Ժագերի խոսքով` հրաձիգը հանձնվել է իրավապահ մարմիններին` ներկայանալով ոստիկանական բաժանմունքներից մեկը:

Անձի ինքնությունը չի հրապարակվել, սակայն արդեն հայտնի է, որ նա չի սպանել պատահական անցորդների: Նրա զոհերը եղել են իր ծանոթները, որոնք ապրել են քաղաքի երկու տարբեր հատվածներում: Հրաձիգը կալանավորված է, նրա արարքի  շարժառիթները հստակեցվում են:

Նշվում է, որ Պենտիկտոն քաղաքը գտնվում է Վանկուվերից մոտ 400 կմ արևելք: Այն Բրիտանական Կոլումբիա նահանգի ամենամեծ քաղաքն է: