Լոնդոնում 50-ից ավելի բնապահպան է ձերբակալվել

06:57 • 16.04.19

Լոնդոնի կենտրոնում ոստիկանությունը 52 մարդ է ձերբակալել: Նրանք Extinction Rebellion կազմակերպության բնապահպաններ են, հաղորդում է RG-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` ձերբակալման հիմնական պատճառն, ըստ ոստիկանության,  այն էր, որ շրջակա միջավայրի աղտոտման դեմ բողոքող ակտիվիստներն արգելափակել են մի քանի կենտրոնական փողոցներ:

Չնայած խոչընդոտներին, բնապահպանները խոստացել են առաջիկա երկու շաբաթվա ընթացքում շարունակել բողոքի ցույցերը և սպառնացել կրկին փակել Մեծ Բրիտանիայի  մայրաքաղաքի ճանապարհները: