Փարիզի Աստվածամոր տաճարից հաջողվել է դուրս բերել Քրիստոսի փշապսակը

02:47 • 16.04.19

Կրակի մեջ գտնվող Փարիզի Աստվածամոր տաճարից հաջողվել է փրկել մասունքների մի մասն, այդ թվում` Քրիստոսի փշապսակը: Այդ մասին հայտնել է ֆրանսիացի հոգևորական Պատրիկ Շովեն, հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք փրկել ենք Քրիստոսի փշապսակը և Լյուդովիկոսի թիկնոցը: Մեզ հաջողվել է կրակի ճիրաններից ազատել նաև մի քանի նկար, բայց, ինչպես հասկանում եք, մեծ նկարները դժվար էր հանել», - նշել է նա:

Նրա խոսքով` հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չկան, սակայն հուշարձանը զգալի վնասներ է կրել: Վնասի գնահատումը կիրականացվի երեքշաբթի: