Այրվող Փարիզի Աստվածամոր տաճարի ֆոնին ֆրանսիացիները ծնկի են իջել և «Ավե Մարիա»-ն երգել (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում ներկայացված է՝ ինչպես են Փարիզի բնակիչները ծնկի գալիս ու երգում «Ավե Մարիա» երգը հրդեհվող Փարիզի Աստվածամոր տաճարի ֆոնին:
Լուսադեմին արված հուզիչ տեսանյութն արագորեն տարածվել է համացանցում: Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես են կրակի ագահ լեզուները կուլ տալիս պատմական շինությունը, մինչդեռ հավաքված ամբոխը շարունակում է երգել:
«Ես հաճախ եմ այստեղ գալիս և ներս եմ մտնում նույնիսկ, եթե ներսում պատարագ չի մատուցվում: Սա արտասովոր վայր է, Ֆրանսիայի պատմության անքակտելի մասնիկը: Այն Ֆրանսիայի քաղաքական, մտավոր և հոգևոր խորհրդանիշն է»,-նշել է ներկաներից մեկը:
Todavía queda sensus fidei en el pueblo francés que sabe que es lo mejor que está en sus manos para ayudar
— Anotaciones (@AnotacionesRenL) April 15, 2019
"Silencio. Lágrimas. Pero, sobre todo, emoción contenida. Y una 'Ave María' cantada por jóvenes, rodilla en tierra".
video de @Inaki_Gil, corresponsal de El Mundo en París. pic.twitter.com/Prs202b5hS
Պարբերականը մանրամասնում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է «աշխարհի մեծագույն տաղանդների օգնությամբ վերակառուցել 850-ամյա տաճարը»: Բացի այդ, նա համազգային դրամահավաք է հայտարարել:

Մակրոնն առանձնահատուկ շնորհակալական խոսք է ասել «աներևակայելի քաջ» և «պրոֆեսիոնալ» հրշեջներին, որոնց ջանքերի շնորհիվ հաջողվել է փրկել տաճարը:

Երկուշաբթի ուշ երեկոյան հրշեջ ծառայության ղեկավարը հայտնել էր, որ կառույցը կարելի է փրկված համարել: Մինչդեռ երեքշաբթի առավոտյան հայտարարվել է, որ կրակը վերահսկման տակ է առնված և մասամբ մարվել է:

Հիշեցնենք, որ երեկ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով փլվել էր տաճարի աշտարակը: Դեպքի վայր էին ժամանել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը: Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Հրդեհի հետևանքով տաճարը մեծապես տուժել է:

Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհը կարող է կապված լինել տաճարում վերանորոգման աշխատանքների հետ:
















