Շնորհակալություն բոլորին, ովքեր պայքարում են Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի դեմ. ՊՍԺ
Armsport-ը գրում է.
Ֆրանսիական ՊՍԺ-ն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր պայքարում են Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի դեմ:
«Ահասարսուռ կադրեր ենք ստանում Նոտղը Դամ դը Պաղիից՝ Փարիզի ամենագեղեցիկ հուշարձաններից մեկից, որն այս պահին այրվում է: Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք պայքարում են հրդեհի դեմ»,- ասվում է ՊՍԺ-ի տարածած հաղորդագրության մեջ:










