Հայտնի է, թե ում է Թրամփը շնորհելու Ազատության նախագահական մեդալը

00:20 • 16.04.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսին, որը հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարում, կպարգևատրի Ազատության նախագահական մեդալով: Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ում, հայտնում է ТАСС-ը:

«Շնորհավորում եմ Թայգեր Վուդսին հիանալի հաղթանակի կապակցությամբ և ցանկանում եմ նրան տեղեկացնել, որ իր մեծ հաջողության, սպորտ վերադառնալու և որ ավելի կարևոր է` կյանք վերադառնալու համար նրան եմ շնորհելու Ազատության նախագահական մեդալը», - գրել է Դոնալդ Թրամփը:

Աղբյուրի հաղորդմամբ` ապրիլի 14-ին Վուդսը 2008 թվականից հետո առաջին անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարում: Սա 43-ամյա Վուդսի 15-րդ հաղթանակն է այդ մրցաշարում: Հաղթանակների թվով նրանից առաջ է միայն ամերիկացի Ջեք Նիկլաուսը (նա ելույթ է ունեցել 1957-ից մինչև 2005 թվականը)` 18 հաղթանակ: