Կրկին առաջադրվելու եմ Աբովյանի քաղաքապետի պաշտոնում. Վահագն Գևորգյան (տեսանյութ)
Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն առաջադրվելու է քաղաքապետի թեկնածու: Այս մասին այսօր Աբովյանում լրագրողների հետ զրույցում ասաց Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, ում պաշտոնավարման ժամկետն ավարտվում է ամռանը:
«Դեռ պարզ չի` ովքեր են առաջադրվելու, ուղղակի կան անուններ, որ Աբովյանում շրջանառվում են, բայց ես վստահեցնում եմ, որ առաջադրվելու եմ: Աբովյանում ներկայացումս իրականացվում են ավելի քան 20 խոշոր ծրագրեր՝ ջրահեռացման համակարգ, էներգախնայող լուսավորության անցկացումը: Աբովյանը եզակի համայնքներից է, որ համարյա 100 տոկոսով անցնում ենք էներգախնայողության, ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել, աշխատանքներն ընթանում են»,-ասաց նա:
Հարցին, թե աբովյանցիները գո՞հ են իրենից, նորից կընտրե՞ն, քաղաքապետն ասաց, որ 4 տարի աշխատում է Աբովյան համայնքի ղեկավար, գոնե այս պահին համայնքը բյուջեին ոչ մի լումա պարտք չունի, 4 տարիների ընթացքում ունեցել ենք 100 տոկոս և բարձր կատարողական, բացի այդ էլ համագործակցում են մի շարք միջազգային կազմակերպությունների, մարզային իշխանությունների, կառավարության հետ:
Առավել մանրամասն` տեսանյութում:










