Աբովյանցիներն ավելի հեշտ կկարողանան օգտվել Ամերիաբանկի ծառայություններից. Աբովյանում բացվեց Ամերիաբանկի նոր մասնաճյուղ (տեսանյութ, լուսանկարներ)

18:43 • 17.04.19

Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մարզային մասնաճյուղերի շարքը: Մարզային ցանցում բանկի թվով 7-րդ մասնաճյուղը բացվեց Աբովյան քաղաքում:

Նոր մասնաճյուղի բացման կապակցությամբ Ամերիաբանկն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր մինչև 2019-ի հուլիսի 31-ը կդառնան Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղի հաճախորդ:

«Աբովյան» մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածությամբ, պրոֆեսիոնալ աշխատակազմի միջոցով կապահովի հաճախորդներին բարձրակարգ սպասարկման համար բարենպաստ բոլոր պայմանները:

 «Այս մասնաճյուղն առայժմ սկսել ենք մոտ 15 աշխատակիցներով, բայց ժամանակի ընթացքում, բիզնես ծավալների ընդլայնմանը զուգահեռ, մասնաճյուղի աշխատակիցների քանակը բնականաբար կավելանա, մինչև 25 աշխատակից ունեցող մասնաճյուղ կարող է դառնալ»,- ասաց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

Աբովյան քաղաքում Ամերիաբանկի նոր մասնաճյուղի բացմանը ներկա էին նաև Աբովյանի քաղաքապետը և Կոտայքի մարզպետը:

«Քաղաքի համար շատ կարևոր է նորարար փաթեթներով ցանկացած բանկի մուտքը, մասնավորապես, Ամերիաբանկի, քանի որ բանկն այսօր բանկային համակարգում իր նշանակալի դերակատարումն ունի: Ինքս կարևորում եմ նաև Ամերիաբանկի էկո գործունեությունը»,- նշեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն էլ ընդգծեց, որ այս մասնաճյուղը կսպասարկի ոչ միայն Աբովյան համայնքը, այլ նաև շրջակա համայնքների բնակիչներին:

Ամերիաբանկը նախատեսում է այս տարվա ընթացքում ևս մի քանի մասնաճյուղեր բացել՝ շեշտը դնելով մարզերի վրա: