Վերելակների գործարան բացելու համար ունենք ընտրած 5 արտադրատարածք, սպասում ենք՝ չինական մասնագետները վերջնական ընտրություն կատարեն. Կոտայքի մարզպետ

16:40 • 17.04.19

Կոտայքի մարզում մենք «էլեվատոր մանուֆակտորինգ» չինական ընկերության հետ ամիսներ առաջ հուշագիր ենք ստորագրել վերելակների գործարան բացելու մասին և այս փուլում ունենք 5 արտադրատարածքներ, որոնք որ նախնական հավանության են արժանացել այստեղի ներկայացուցչության կողմից. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ թե ի՞նչ փուլում են Կոտայքի մարզում վերելակների գործարան բացելու աշխատանքները:

«Սպասում ենք չինական պատվիրակության այցին, որպեսզի չինական մասնագետներն իրենք արդեն վերջնական ընտրությունը կատարեն և հոսքագծերը ներկրեն:

 Մոտավոր հաշվարկել ենք վերելակների հաշվարկի մարզի ունեցած պոտենցիալը, դրան գումարած այլ տարածաշրջանների քաղաքային և այդ թվում, իհարկե, մայրաքաղաքում ունեցած իրացման հնարավորությունները, նաև բիզնես նախագծի գերնպատակներից մեկն է ԵԱՏՄ շուկայում ներկայացնել այստեղ արտադրված վերելակները»,- ասաց Պետրոսյանը:

Նա հավելեց, որ այս պահին այլ ինֆորմացիա տալ չի կարող: