Մի քանի քաղաքացիներ #sutNikol գրությունները մաքրել են (տեսանյութ)

16:39 • 17.04.19

#sutNikol նախաձեռնության անդամները մի քանի օր առաջ ակցիա էին իրականացրել, նրանք քաղաքի փողոցները պատում էին #sutNikol նշումներով, ինչից հետո բերման էին ենթարկվել ոստիկանություն:

#SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը բերման են ենթարկվել Ոստիկանության կենտրոնի բաժին, որոշ ժամանակ անց ազատ արձակվել:

Սոցիալական ցանցի որոշ օգտատերեր այսօր ակցիա են նախաձեռնել և մաքրել են #sutNikol գրությունները: