Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում կիրականացվի
Վթարային աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի ապրիլի 18-ին ժամը 10.00-19:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Արշակունյաց 1-36 հասցեների, Բրյուսով, Կաշեգործներ, Կարա Մուրզա, Լազո, Բունիաթյան փողոցների ջրամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:










