Ասանժը երկրի դեսպանատունը վերածել էր «լրտեսական կենտրոնի». Էկվադորի նախագահ

03:28 • 17.04.19

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել է, որ WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում գտնվող երկրի դեսպանատունը վերածել էր «լրտեսական կենտրոնի»: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

«Այո, մենք կարող էինք պարոն Ասանժին ասել, որ նա Էկվադորի դեսպանատունը վերածել էր «լրտեսական կենտրոնի»: Նա խախտել էր բոլոր համաձայնագրերը, համաձայնագրերի սկզբունքները: Նա մշտապես վիրավորում էր երկրին, բնակիչներին և կառավարությանը:

Նվազագույնը, որ կարող էր անել Էկվադորը, նրան դեսպանատնից վտարելն էր, բայց պետք է հարգել մարդու իրավունքները, առաջին հերթին, եթե դա վերաբերում է նրա կյանքին: Հենց այդ պատճառով էլ երեք անգամ բրիտանական կառավարությանը խնդրել ենք հարգել նրան, որպեսզի նրան չարտահանձնեին մի երկիր, որտեղ սպասվում էր մահապատիժ կամ տանջանքներ»,- ասել է Մորենոն:

Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժը ձերբակալվել էր Լոնդոնում, երբ Էկվադորի իշխանությունները զրկել էին նրան Լոնդոնում իրենց դեսպանատանն ապաստանից: Ձերբակալությունը տեղի էր ունեցել Վեսթմինսթերյան համաշխարհային դատարանի որոշմամբ՝ այն մեղադրանքով, որ նա 2012 թ.-ին հրաժարվել էր հանձնվել: Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն էր գտնվում 2012թ. ի վեր՝ փորձելով խուսափել Շվեդիա և ԱՄՆ արտահանձնումից: