Կառավարության նիստի օրակարգում է Բերդում զինվորական հոսպիտալ ստեղծելու հարցը

22:03 • 17.04.19

Կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգում ընդգրկվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկ՝ հոսպիտալ ստեղծելու հարցը։

Ըստ հիմնավորման՝ հոսպիտալը պետք է իրականացնի մասնագիտացված բժշկական օգնություն, ինչն իրենից ներկայացնում է ախտորոշման և բուժման հատուկ մեթոդների ու բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ, որը նախատեսում է բժշկական միջոցառումների համալիր կիրառում` ախտորոշում, բուժում, անմիջական բժշկական հսկողություն, ինչպես նաև ռազմաբժշկական փորձաքննություն:

Հիմնավորման մեջ նշվում է, որ հոսպիտալի ստեղծմամբ կապահովվի հիվանդանոցային արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը՝ հիվանդին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված կոնսուլտացիաները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով ապահովումը, թթվածնի և այլ գազերի օգտագործումը, ֆիզիոթերապիան, բուժական մարմնամարզությունը, հիվանդի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական ծառայությունները, ինչպես նաև հիվանդների սննդով պարտադիր ապահովումը:

Հոսպիտալի կլինիկական բազայի վրա կիրականացվեն նաև բարձրագույն և հետբուհական կրթութ­յան ծրագ­­­րեր, ինչպես նաև իրականացնել կատարելագործման ծրագրեր։