Եվրամիությունում ահաբեկիչների պատճառով արգելել են ծծմբաթթվի վաճառքը
Եվրամիությունում արգելել են ծծմբաթթվի, ինչպես նաև մի քանի այլ քիմիական նյութերի ազատ վաճառքը, քանի որ ահաբեկիչները դրանք օգտագործում են պայթուցիկ սարքերի արտադրության մեջ: Այս մասին տեղեկանում ենք Եվրախորհրդարանի հրապարակած փաստաթղթից:
Փաստաթղթում ասվում է, որ նոր արգելքների նպատակն օրենսդրական դաշտում բացերը լրացնելն է՝ մի շարք արգելքների մեջ քիմիական նոր նյութերի վաճառքի արգելքներ մտցնելով:
Խոսքը մասնավորապես ծծմբական թթվի մասին է, որն օգտագործվոոմ է «Սատանայի մայր» (ացետոնի պերօքսիդ) անվամբ հայտնի պայթուցիկ նյութի պատրաստման մեջ:
Հայտնի է, որ հենց այդ պայթուցիկն է օգտագործվել 2015թ.-ին Փարիզում, 2016թ.-ին Բրյուսելում և 2017թ.-ին Մանչեսթերում իրականացված ահաբեկչական գործողությունների ժամանակ:
Նախատեսվում է, որ առցանց վաճառքի ծառայությունները քիմիական նյութերի ոլորտում կասկածելի գնումների դեպքում պետք է տեղյակ պահեն իրավապահ մարմիններին:










