ԱՄՆ-ում տղամարդն ավտոմեքենայով անցորդներին միտումնավոր վրաերթի է ենթարկել

06:27 • 17.04.19

ԱՄՆ-ի Պենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում անհայտ տղամարդը միտումնավոր մեքենայով վրաերթի է ենթարկել մի խումբ անցորդների, ինչի արդյունքում տուժել է 6 մարդ: Այդ մասին հայտնում է ABC-ն:

Հեռուստաընկերության տեղեկություններով` միջադեպը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսային հատվածում: Կասկածյալը ձերբակալված է: Վնասվածքներ ստացած անցորդները տեղափոխվել են հիվանդանոց: Նշվում է, որ նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությունը հայտնում է, որ տղամարդը նման քայլի է գնացել վեճի պատճառով: