ԱՄՆ-ում հայտնաբերվել են Հիտլերի անհայտ լուսանկարները

23:07 • 17.04.19

Ադոլֆ Հիտլերի ավելի քան 1270 լուսանկարի թվայնացման ընթացքում, որը հեղինակել է նացիստական Գերմանիայի առաջնորդի անձնական լուսանկարիչ Հենրիխ Հոֆմանը, ԱՄՆ Արխիվների ազգային վարչության մասնագետ Ռիչարդ Շնայդերը հայտնաբերել է նախկինում անհայտ լուսանկարներ:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, թվայնացման ժամանակ Շնայդերը ստիպված է եղել մշակել ավելի քան 41 000 ապակյա ֆոտոսկավառակ, որոնցից շատերը կոտրված են եղել, և մասնագետը ստիպված է եղել դրանք հավաքել մասերով: Արդյունքում նրան հաջողվել է հազվագյուտ և նախկինում անհայտ լուսանկարներ հայտնաբերել:

Մասնավորապես, հայտնաբերվել է Հիտլերի ամենավաղ պաշտոնական լուսանկարներից մեկը, որում նա պատկերված է գերմանական հովվաշան հետ միասին: Ենթադրաբար, լուսանկարն արվել է 1923-ին: