Հարավային Կորեայում տղամարդն այրել է իր տունն ու դանակով հարձակվել հարևանների վրա

06:43 • 17.04.19

Հարավային Կորեայում տղամարդն այրել է իր տունը, ապա դանակով հարձակվել է հարևանների վրա, ինչի արդյունքում նվազագույնը մահացել է 5 մարդ, 13-ն էլ ստացել են վնասվածքներ: Այս մասին հայտնում է Korea Times-ը:

Աղբյուրը փոխանցում է, որ միջադեպը տեղի է ունեցել Քյոնսան-Նամդո նահանգի Չինջու քաղաքում: 42-ամյա տղամարդը վաղ առավոտյան տունն այրելուց հետո սկսել է բղավել և հարևաններին դուրս կանչել, որից հետո անողոքաբար հարվածներ է հասցրել նրանց:

Հարավային Կորեայի ոստիկանությունը հաղորդում է, որ վերոնշյալ անձը զայրացած է եղել պետական վճարումների ուշացման պատճառով: Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վնասվածքներ ստացած մարդկանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: