Մահվան ելքով վրաերթի հեղինակ, 59-ամյա ոչ սթափ վարորդը կալանավորվեց. Shamshyan.com

03:06 • 17.04.19

Ապրիլի 16-ին կալանավորվել է Երևան քաղաքի բնակիչ, 59-ամյա Սամվել Սարգսյանը, որը կասկածվում է ապրիլի 13-ին իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Ռոստովյան փողոցում նույն փողոցի բնակիչ, 62-ամյա Արմեն Պետրոսյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ:

Ինճպես հայտնում է Shamshyan.com-ը, մեղադրյալը դատարանից տեղափոխվել է Արմավիրի բանտ: Սամվել Սարգսյանը՝ իր վարած Mitcubishi Grandis մակնիշի 34 PT 571 համարանիշի ավտոմեքենայով, Ռոստովյան փողոցում վրաերթի էր ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Վարորդը փախուստի չէր դիմել, վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր:

Նշվում է, որ վարորդը տեղում ենթարկվել էր սթափության փորձաքննության և պարզվել էր, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: