Չինուհին, փորձելով կոկորդից հեռացնել ձկան փուշը, կուլ է տվել 13 սմ երկարությամբ գդալը (լուսանկարներ, տեսանյութ)

16:12 • 17.04.19

Լիլի անունով չինուհին վիրահատական սեղանին է հայտնվել, երբ կոկորդում մնացած ձկան փուշը փորձել է հեռացնել 13 սմ երկարությամբ գդալի օգնությամբ ու պատահաբար կուլ է տվել այն:

Ինչպես նշում է Daily Mail-ը, գդալը կուլ տալուց հետո չինուհին դեռ չորս օր բժիշկների օգնությանը չի դիմել, քանի որ որևէ ցավ կամ անհարմարություն չի զգացել:

Այնուհանդերձ՝ որոշ ժամանակ անց Լիլին գնացել է հիվանդանոց, որտեղ ճառագայթային ռենտգեն է արվել, իսկ հետո էնդոսկոպիայի արդյունքում բժիշկները հեռացրել են օտար մարմինը:

Ամբողջ գործընթացը, որի ժամանակ մասնագետները գդալը հորիզոնականից բերել են ուղղահայաց դիրքի և դուրս բերել օրգանիզմից, տևել է 10 րոպե:

 

An x-ray image shows the shadow of the metal spoon in the female patient's duodenum and doctors decided to conduct an endoscopy to extract the utensil. She has since recovered

Following an endoscopy - where a tiny plastic tube with an attached camera is inserted in the patient's body - doctors in Shenzhen retrieved the utensil from the patient's duodenum

The careless woman swallowed the stainless steel spoon before the Qingming Festival on April 5 and thought it was too much trouble to go to the hospital during the public holiday