Time-ը հրապարակել է 2019 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկը
Ամերիկյան Time հանդեսն ապրիլի 17-ին հրապարակել է 2019 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկը, որը կազմելիս հայտնի անձանց տեղաբաշխել են ըստ անվանակարգերի՝ առաջնորդներ, արտիստներ, կերպարներ, նորեկներ և հսկաներ:
«Առաջնորդներ» անվանակարգում տեղ են գտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, դեմոկրատ կոնգրեսական Նենսի Փելոսին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ուրիշներ:
«Արտիստներ» անվանակարգում ներկայացվել են դերասաններ Դուեյն Ջոնսոնը, Ռամի Մալեկը, Մահերշալա Ալին, Էմիլիա Կլարկը, Ռեժինա Քինգը, Յալիցա Ապարիսիոն և այլ հայտնիներ: Երաժիշտներից աչքի են ընկել Արիանա Գրանդեն, Խալիդը և կորեական BTS փոփ-խումբը:
«Կերպարներ» բաժնում հայտնվել են երգչուհիներ Թեյլոր Սվիֆթը, Լեդի Գագան, ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման, ռեժիսոր Սփայք Լին և ուրիշներ:
«Պիոներների» բաժինը համալրել են կանադացի դերասանուհի Սանդրա Օհը, ճամայկացի գրող Մառլոն Ջեյմսը, խոհարար Մասիմո Բոտուրան, ճապոնացի թենիսիտուհի Նաոմի Օսական և այլք:
Եվ վերջապես «Հսկաներ» բաժնում ամսագրի խմբագրակազմն ընդգրկել է եգիպտացի ֆուտբոլիստ Մոհամմեդ Սալահին, բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսին, Մարկ Ցուկերբերգին, գոլֆի վարպետ Թայգեր Վուդսին, ԱՄՆ Դաշնային հետախուզական համակարգի նախագահ Ջերոմ Փաուելին և ուրիշների:
Time-ը «100 ամենաազդեցիկ մարցկանց» ցանկն առաջին անգամ հրապարակել է 1999-ին: Ցանկում ներառվում են մարդիկ, որոնք առավելագույն ազդեցություն են ունենում աշխարհում տիրող իրավիճակների վրա:










