Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ ռազմական համաձայնագրից
Ուկրաինայի կառավարությունը դադարեցրել է Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ռազմական համաձայնագրի գործունեությունը: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, համապատասխան փաստաթուղթը գտնվում է ուկրաինական լրատվամիջոցի տիրապետության տակ:
Այսօր կայացած նիստում նախարարները որոշում են կայացրել դադարեցնել 1995-ից գործող սպառազինման և ռազմական տեխնիկայի միջպետական ստանդարտացման աշխատանքների կազմակերպման մասին համաձայնագրի գործունեությունը: Բացի այդ, դադարեցվում է նաև համապատասխան համաձայնագրում հավելումներ և փոփոխություններ անելու մասին արձանագրության գործունեությունը:
Ինչպես նշվում է, համաձայնագրի էությունը պաշտպանական ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության զարգացումն ու ամրապնդումն է:










