Վենեսուելայում բանտից տասնյակ կալանավորներ են փախուստի դիմել

01:54 • 17.04.19

Վենեսուելայի Նուևա Էսպարտա նահանգի բանտերից մեկում տասնյակ կալանավորներ դիմել են փախուստի: Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, շուրջ 60 կալանավոր սառը զենքով հարձակվել է անվտանգության երկու աշխատակցի վրա, որոնք բախման արդյունքում ստացել են վնասվածքներ և տեղափոխվել են հիվանդանոց:

Նախնական տվյալների համաձայն` կալանավորներից մեկը մահացել է: Հանցագործները բանտից հասցրել են նաև զենք գողանալ և փախչել: Այժմ որոնողական աշխատանքներ են կատարվում` նրանց հայտնաբերելու և կալանավայր վերադարձնելու համար: