Ապամոնտաժվում է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը. Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)

18:25 • 17.04.19

Երևանի Խորենացու փողոցի 9 հասցեում մայթին կառուցված տաղավարն ապամոնտաժվում է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համայնքային սեփականության հողամասի վրա, իրավական կարգավիճակ չունեցող, ինքնակամ կառուցված տաղավարը փաստացի օգտագործվում էր «Լիլիա» արտադրական կորպորատիվի կողմից:

Քանդումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և տեղի համատիրության ուժերով:

Մայթային հատվածը կվերականգնվի և կհանձնվի քաղաքացիների տնօրինմանը: