Թաիլանդում 120 կգ քաշով զբոսաշրջիկն ընկել է զիփլայնից և մահացել

20:07 • 17.04.19

Թաիլանդում զիփյալն ատրակցիոնից օգտվող 25-ամյա կանադացի զբոսաշրջիկի անվտանգության պարանները կտրվել են, որի հետևանքով նա ընկել է 50 մետր բարձրությունից և մահացել, հաղորդում է Daily Mail-ը:

Ոստիկանությունը կասկածում է, որ անվտանգության պարանները չեն կարողացել դիմանալ զբոսաշրջիկի 120 կգ քաշին, ինչը գերազանցել է թույլատրելի քաշը:

Զիփլայնի օպերատորն իր վրա է վերցրել մեղքը և հայտնել, որ կփոխատուցի զոհի ընտանիքին:

Ոստիկանությունը շարունակում է դեպքի քննությունը: Որոշ լրատվամիջոցների համաձայն՝ տղամարդու դեմ մահվան հանգեցրած անուշադրության հոդվածով մեղադրանք է առաջադրվել, սակայն ոստիկանությունից հայտնել են, որ մինչև զիփլայնի անվտանգության սարքավորումների ուսումնասիրությունը ոչ մի մեղադրանք չի առաջադրվի: