85 կողմ, 20 դեմ. Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ընտրվեց Գարեգին Բաղրամյանը։
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց գաղտնի քվեարկության արդյունքները, ըստ որի՝ թեկնածությանը կողմ էր քվեարկել 85, դեմ՝ 20 պատգամավոր:
ՀԾԿՀ նախագահն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանի թեկնածությունն առաջակել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։










