Նորզելանդացի նախկին պաշտոնյան դեսպանատան զուգարանում գործընկերներին նկարահանելու համար գաղտնի տեսախցիկ է տեղադրել

15:12 • 18.04.19

Նոր Զելանդիայի նախկին ռազմական կցորդ Ալֆրեդ Քիթինգն այսօր Օքլենդի շրջանային դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Վաշինգտոնում երկրի դեսպանատան զուգարանում գործընկերներին նկարահանելու նպատակով գաղտնի տեսախցիկ տեղադրելու համար, գրում է stuff.co.nz-ն:

Դեսպանատան զուգարանում տեղադրված գաղտնի տեսախցիկը հայտնաբերվել է 2017թ.-ի հուլիսի 27-ին: Անցած տարվա մարտին Քիթինգի դեմ գաղտնի նկարահանումներ իրականացնելու համար մեղադրանք է առաջադրվել, իսկ ավելի ուշ պաշտոնյան հրաժարական է տվել:

Հարթակի տվյալներով՝ ատենակալները Քիթինգի գործով որոշում են կայացրել դատական լսումներից հետո, իսկ դատավճիռը կկայացվի հուլիսի 25-ին: