Հնդկաստանում ավազամրրիկի և հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը 64-ի է հասել (լուսանկարներ)

12:23 • 18.04.19

Հնդկաստանում ավազամրրիկի և հորդառատ անձրևների հետևանքով վերջին 48 ժամվա ընթացքում 64 մարդ է զոհվել, ընդ որում՝ ամենաշատ զոհերը գրանցվել են Ռաջաստան և Մադհյա Պրադեշ նահանգներում, գրում է Times of India պարբերականը:

Զոհերի մահվան ամենատարածված պատճառները ծառերի տապալումը, կայծակի հարվածը և հոսանքահարումն են եղել:

Ավելի վաղ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է, որ բոլոր տուժածների ընտանիքներին ավելի քան 700 դոլարի չափով ֆինանսական օգնություն կտրամադրվի:

Ապրիլին Հնդկաստանի օդերևութաբանության ինստիտուտը հայտնել էր սպասվող մի շարք ավազամրրիկների մասին, որոնք ամեն տարի երկրի ամբողջ տարածքում հարյուրավոր մարդկանց կյանքեր են խլում: