Հրազենային վնասվածքով 24-ամյա պայմանագրային զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց. նրան գտել են Քանաքեռի զորամասի մոտ. shamshyan.com

10:26 • 18.04.19

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկություններով` կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։ Այս պահին երիտասարդը գտնվում է վիրահատարանում։ Ըստ աղբյուրի՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռի զինվորական զորամասի հարակից տարածքից:

Ավելի ուշ պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Նարեկ Ս.-ն է, ով պայմանագրային զինծառայող է և նրա զինվորական համազգեստի գրպանում հայտնաբերվել է երկտող։