24-ամյա պայմանագրային զինծառայողի՝ հրազենից վիրավորվելու հանգամանքները պարզվում են. ՔԿ

11:23 • 18.04.19

Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Նարեկ Ս.-ն է, ով պայմանագրային զինծառայող է, հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ նա Միքայելյան վիրաբուժական կենտրոն է տեղափոխվել Քանաքեռի զորամասի հարակից տարածքից:

ՀՀ Քնչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Tert.am-ին հայտնեց, որ քննություն է տարվում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայողի՝ հրազենից վիրավորվելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ.«Այս պահին դեպքի վայրում քննիչներն աշխատում են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն»:

Միքայելյան հիվանդանոցից Tert.am-ին հայտնեցին, որ զինծառայողն այս պահին գտնվում է վիրահատարանում:

Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Նարեկ Ս.-ն է, ով պայմանագրային զինծառայող է, հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: