Պակիստանի հարավում հարձակման հետևանքով 14 մարդ է զոհվել. լրատվամիջոցներ
Պակիստանի հարավային Բելուջիստան նահանգում զինված անձը հարձակվել է ավտոբուսի վրա՝ սպանելով 14 ուղևորի, հաղորդում է Geo TV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Մակրան մայրուղու վրա, որը միացնում է Կարաչի և Գվադար քաղաքները:
Զինված անձը նախ իջեցրել է ավտոբուսի ուղևորներին, նրանցից անձը հաստատող փաստաթղթեր պահանջել, ապա կրակել 14 ուղևորի վրա:
Զոհերի մարմինները տեղափոխվել են Օմարա քաղաքի հիվանդանոց: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:










