Հրապարակվել է հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի՝ տիեզերքից արված առաջին լուսանկարը

17:54 • 18.04.19

Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 15-ին բռնկված սարսափելի հրդեհից հետո հրապարակվել է մասնակի ավերված տաճարի՝ տիեզերքից արված առաջին լուսանկարը:

Ինչպես նշում է life.ru-ն, ուշագրավ կադրը հրապարակվել է Եվրամիության՝ Երկրի մշտադիտարկման «Կոպերնիկ» տիեզերական ծրագրի թվիթերյան էջում: 

Կից գրառման մեջ նշվում է, որ սա հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի՝ տիեզերական արբանյակից արված առաջին լուսանկարն է:

Հրդեհի պատճառած վնասի իրական չափը գնահատելու համար կայքում հրապարակվել է նաև տաճարի՝ ապրիլի 15-ից առաջ արված լուսանկարը:

Հիշեցնենք, որ խոշոր հրդեհի հետևանքով 850-ամյա տաճարը շատ է վնասվել: Հրդեհը շարունակվել է ավելի քան 15 ժամ՝ ոչնչացնելով շինության պատմական սայրաձողն ու տանիքը: Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է տաճարը վերակառուցել հինգ տարում: Այդ նպատակով արդեն հավաքվել է ավելի քան 1 մլրդ եվրո:

 

Հրդեհից հետո

 

 

Նախքան հրդեհը