eBay-ում շուրջ 3 մլն դոլարով 68 մլն տարի առաջ ապրած տիրանոզավրի մնացորդներ են վաճառվել (լուսանկարներ)

14:55 • 18.04.19

Բրածոների պեղմամբ զբաղվող Ալան Դիտրիխն առցանց վաճառքի eBay հարթակում աճուրդի է հանել 2013թ.-ին հայտնաբերված տիրանոզավրի քարացած մնացորդները, գրում է The Guardian-ը:

2017թ.-ին Դիտրիխը հազվագյուտ բրածոն ցուցադրության է հանել ԱՄՆ Կանզասի համալսարանի Բնության պատմության թանգարանում: Այն աճուրդի հանելն անակնկալ որոշում է եղել, որի մասին Դիտրիխը նախօրոք չի հայտնել գիտական շրջանակներին:

Վաթսունութ միլիոն տարվա հնության բրածոյի վաճառքը գիտնականների շրջանում վրդովմունք է առաջացրել: Նրանք հայտարարել են, որ Դիտրիխը պարտավոր էր վաճառքից առաջ հազվագյուտ բրածոն ուսումնասիրության նպատակով համապատասխան գիտնականներին տրամադրել: