ԱԺ-ն քննարկում է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի նշանակման հարցը, առաջադրվել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը

15:03 • 19.04.19

ԱԺ քննարկման է ներկայացվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը։

Նշենք, որ ՀՀ վարչապետը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:

Գեղամ Գևորգյանը խորհրդարանին ներկայացրեց իր կենսագրությունը։ 

Թեկնածուն ներկայացրեց իր տեսլականը և ասաց, որ երկրում մրցակցության զարգացումը աշխատանքի առանցքային ուղղություններից մեկն է և այն անտեսանելի ձեռքն է, որ կարգավորում է շուկան։

«Արդար և ազնիվ մրցակցությունը կարող է լինել հիմնական նախապայմանը տնտեսական և տեխնոլոգիական զարգացման համար, նաև հաջողության երաշխիք՝ երկրի տնտեսական հեղափոխության գործում»,-ասաց նա և հավելեց, որ ՏՄՊՊՀ-ն մի շարք միջոցառումներ պետք  է իրականացնի և ապահովի  մրցակցային թափանցիկություն և հավասար պայմանների ապահովում։