Առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման համակարգի ներդրման գործընթացը սկսվել է մինչև հեղափոխությունը․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

16:40 • 19.04.19

Առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայով խորհրդակցությանը վարչապետը կառավարության անդամների հետ հանդիպմանը նշեց, որ թեմայի  վերաբերյալ կան բազմաթիվ մեկնաբանություններ:

«Այնպիսի տպավորություն է, որ այս թեման սկսվել է քննարկվել Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, և այս հարցերի շուրջ պարզաբանում տալը ամբողջական չի եղել»,- նշեց նա:

Նա առաջարկեց քննարկումը սկսել մի փոքր տեղեկատվությամբ, թե ինչ նախապատմություն ունի գործընթացը:

«Առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման անհրաժեշտության մասին նախևառաջ խոսվում է ՄԱԿ-ի 2004 թ ընդունված կոնվենցիայում, որի համաձայն, երկրները պետք է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնեն առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թույլատրելու համար այն դեպքում, երբ հանցագործը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել մահվան, թաքնվելու, նրա բացակայության և այլ համանման դեպքերում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, որ ՀՀ-ն2007 թվականին այս կոնվենցիան վավերացրել է առանց որևէ վերապահման:

«Այս նպատակով դեռևս 2011 թվականից սկսած փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում միջգերատեսչական հանձնաժողով է ձևավորվել, որի կողմից քննարկվել են այդ համակարգի ներդրման հնարավորությունները»,- ասաց նա:


Մանրամասները տեսանյութում: