Ոստիկանությունը պատժիչ ֆունկցիա ունի, ԱԻՆ-ը՝ մարդասիրական. Ֆ. Ցոլակյանը՝ ԱԻՆ-ը Ոստիկանությանը միավորելու առաջարկի մասին

12:38 • 19.04.19

Ոստիկանությունը պատժիչ ֆունկցիա ունի, ԱԻՆ-ը՝ ավելի մարդասիրական։ Հումանիտար և պատժիչ գործառույթները համատեղելի չեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով ԼՀԿ առաջարկին։

«1992 թ․-ից ԱԻՆ-ը պետական միջոցներով որևէ տեխնիկական հագեցվածության խնդիր չի լուծել,ԱԻՆ-ի տեխնիկայի 90 տոկոսը ձեռք է բերվել հումանիտար օգնության միջոցով։ Միանալու դեպքում հումանիտար օգնությունը բացառվում է»,- ընդգծեց նախարարը։

Ժամանակին ԱԻՆ-ը և Ոստիկանությունը միասին են եղել, բայց այսօր, Ֆելիքս Ցոլակյանը դեմ է նորից սուպերնախարարությունը ստեղծելու գաղափարին։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր  կառավարության կառուցվածքի իրենց տարբերակը, որով առաջարկում էր ԱԻՆ-ը միացնել Ոստիկանությանը և դարձնել Ներքին գործերի նախարարություն։