Քանաքեռ-Զեյթունի որոշ փողոցներում 11 ժամ ջուր չի լինի

09:31 • 19.04.19

Ապրիլի 19-ին ժամը 10։00-21։00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան, Վրթ․Փափազյան, Չոլակյան, Գործկոմի փողոցների, Ազատության 6,8 համարների, Ազատության նրբանցքի և ֆիզմաթդպրոցի  ջրամատակարարումը։

Այս մասին հայտնում են«Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: