Լոռու մարզում Mitsubishi-ն բախվել է հաստաբուն ծառին. կա վիրավոր. Shamshyan.com
Ապրիլի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 06:50-ի սահմաններում Լոռու մարզի Հոբարձի գյուղի բնակիչ, 28-ամյա Ալեն Ղարաջյանը իր կողմից վարած Mitsubishi IO մակնիշի 95 VV 059 համարանիշի ավտոմեքենայով Գյուգարակ-Ստեփանավան ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել հաստաբուն ծառին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեքենայի ուղևոր, 25-ամյա Սեդա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










