Անապայում 4-ամյա երեխային սպանած մայրը նախկինում այրել էր իրենց բնակարանը

01:36 • 19.04.19

Ապրիլի 14-ին Անապայում մոր ձեռքերով սպանված 4-ամյա Օլյայի մահվան մասին նոր տեղեկություններ են ստացվել: Աղջնակի հայրը` Իգորը, ամուսնացել էր երկրորդ անգամ, սակայն մշտապես երեխային իր տուն էր բերում, իսկ աղջնակի դաստիարակությամբ զբաղվում էր տատիկը: Այս մասին life.ru-ին տված հարցազրույցում պատմել է Իգորի կինը` Օլեսյան:

«Օլյայի մայրը` Վերոնիկան, հոգեբուժարանում էր: Նրա մոտ հոգեկան խնդիրներն առաջ էին եկել ծննդաբերությունից հետո: Մինչ չարաբաստիկ դեպքը նա այրել էր իրենց բնակարանը: Նրա կյանքը հաջողվել էր փրկել: Նա ասում էր, թե ձայներ է լսում, որոնք սպառնում են սպանել իրեն»,- պատմել է Օլեսյան:

Նա նշել է, որ Վերոնիկային մի քանի օրով բաց էին թողել հոգեբուժարանից: Նա երեխայի հետ միասին հյուր է գնացել: Այնտեղ վերցրել է երեխային և դուրս եկել: Քիչ անց վերադարձել է ու ասել, որ Օլյան այլևս չկա: Տանից քիչ հեռու գտնվել էր երեխայի մարմինը` պարանոցի հատվածում դանակի հարվածներ ստացած: Վերոնիկան ձերբակալված է, հետաքննությունը շարունակվում է: