Մեծ Բրիտանիայում երեխաները խաղային կենտրոնում կոկաին են գտել

20:30 • 19.04.19

Մեծ Բրիտանիայի Քենթ կոմսության Հերն Բեյ քաղաքում երեխաները մանկական խաղերի համար նախատեսված կենտրոնում կոկաին են հայտնաբերել, գրում է mirror.co.uk-ն:

26-ամյա Քեթի Բոուելը պնդում է, որ սպիտակ փոշով լի առաջին փաթեթը հայտնաբերել է իր 6-ամյա դուստրը՝ Սքարլեթը, իսկ քիչ անց լողավազանում խաղացող մեկ այլ երեխա հայտնաբերել է կոկաին պարունակող երկրորդ փաթեթը:

«Նա մեզ ասաց. «Տեսեք՝ ինչ եմ գտել»,- այնուհետև փաթեթը նորից նետեց լողավազանի մեջ»,- ասել է Բոուելը: Նրա խոսքով՝ երկրորդ փաթեթը այդպես էլ իր ձեռքում չի հայտնվել:

Կինը թմրանյութի մյուս փաթեթը հանձնել է խաղային կենտրոնի պատասխանատուին, ապա ոստիկանություն է զանգահարել: