Արարատում Mercedes-ը բախվել է կայանված Scania մակնիշի մեքենային. Shamshyan.com

23:38 • 19.04.19

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 17-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Երասխի օղակաձև հատվածում, Mercedes մակնիշի 35 VN 231 համարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող Scania մակնիշի 371 AC 61 համարանիշի բեռնատարին:

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: