«Աֆրիկայում երեխաները սովամահ են լինում, իսկ Աստվածամոր տաճարի վերականգնման համար արդեն 1,2 մլրդ է հավաքվել». ֆրանսիացի շեֆ խոհարարը քննադատել է դրամահավաքը

14:49 • 19.04.19

Ֆրանսիայի ամենահայտնի խոհարարներից մեկը՝ Մանու Ֆիլդելը, անդրադառնալով ավերիչ հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար հայտարարված դրամահավաքին, իր զարմանքն է հայտնել նման կարճ ժամանակահատվածում 1,2 մլրդ դոլար հավաքելու փաստի առնչությամբ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ահռելի գումարը հավաքվել էր մոտ 24 ժամվա ընթացքում՝ տասնյակ անձանց և ընկերությունների առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ:

«Այս փաստը չափազանց անհանգստացնող է: Աշխարհը խենթացել է»,-նշել է շեֆ խոհարարը՝ կից հրապարակելով տաճարի ու աֆրիկացի քաղցած երեխաների կոլաժը:

Ֆիլդելն ակնարկել է, որ Աֆրիկայում երեխաները սովամահ են լինում, և ավելի նպատակահարմար կլիներ այդ գումարը մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղել:

Հատկանշական է, որ ինստագրամյան հարյուրավոր հետևորդներ աջակցել են Ֆիլդելին՝ նշելով, որ համակարծիք են:

«Չեմ կարող հավատալ, որ նրանք այսքան շատ գումարը ծախսում են կառույցի վրա, այլ ոչ թե աղքատներին օգնելու համար»,-գրել է նրանցից մեկը:

Սակայն գտնվել են նաև մարդիկ, որոնք քննադատել են խոհարարին՝ հետաքրքրվելով, թե արդյոք նա անձամբ սեփական միջոցներից ինչ-որ բան հատկացնում է իր բարձրաձայնած խնդիրների լուծմանը:

«Ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք Ձեր ռեստորանից և խոհարարական հեռուստաշոուից ստացված եկամուտներն ուղղում եք Աֆրիկայի քաղցած երեխաների փրկությանը»,-գրել է հետևորդներից մեկը:

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ին՝ ոչնչացնելով 850-ամյա շինության սայրաձողն ու տանիքը: Նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է այն վերականգնել հինգ տարում:

 

Disturbing: The French chef took to Instagram after €750million (around  AUD$1.2billion) was raised in 24 hours, describing the flood of donations as 'incredibly disturbing'

'I can't believe they spend so much money on a structure rather than help the poor': Most of Manu's Instagram followers agreed with his post

Inferno: On Monday evening, the Notre-Dame de Paris went up in flames, leaving France and the international community distraught