Ամերիկացի սահմանապահները 1 օրում 1800 ապօրինի ներգաղթյալ են «բռնել» (լուսանկարներ)

14:06 • 19.04.19

Կենտրոնական Ամերիկայից դեպի Միացյալ Նահանգների սահման շարժվող ներգաղթյալների հոսքը չի դադարում, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ամերիկացի սահմանապահները մեկ օրում 1800 ապօրինի ներգաղթյալ են «բռնել»:

Հայտնի է, որ ներգաղթյալները զարտուղի ճանապարհով ԱՄՆ տարածք են ներթափանցել: Նրանց մեծ մասը՝ մոտ հազար մարդ, հայտնաբերվել է Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում: Ներգաղթյալները հիմնականում ընտանիքներով են եղել:

Լատինամերիկացիների մյուս մասին ձերբակալել են Նյու Մեխիկոյում և Արիզոնայում: Ձերբակալվածների թվում եղել են նաև հանցագործներ, հանցախմբերի անդամներ, մանկապիղծներ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բավական կոշտ միգրացիոն քաղաքականություն է վարում ապօրինի ներգաղթյալների նկատմամբ: Նա ցանկանում է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել ու դրանով արգելել Հարավային Ամերիկայից ներգաղթյալների հոսքը:

 

In addition to El Paso, other migrants were also detained in New Mexico and Arizona on Tuesday

The groups of migrants detained on Tuesday were mostly made up of families from Central America

The migrants are en route to the U.S. but are still about 1,000 miles from reaching the border

Herlinda, 68, carries her grandson on a wheelchair as her family walks with other Central American migrants during their journey towards the United States

Mexican police officers watch Central American migrants as they walk in Huixtla, Mexico

Central American migrants wait for buses to participate in the Migrant Via Crucis with Cuban migrants to continue in their journey