Իրանի Սուրբ Սարգիս եկեղեցուց ադրբեջանցի լրագրողին դուրս են հրավիրել

02:26 • 19.04.19

Թեհրանում ապրող հայերն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը կնշեն տեղի Սուրբ Սարգիս եկեղեցում: Ինչպես հայտնում է haqqin.az-ը, ադրբեջանցի լրագրողին, ով ցանկացել է մտնել եկեղեցի, դուրս են հրավիրել և ասել, որ պատրաստվում են տխուր իրադարձության և նրա ներկայությունը ցանկալի չէ և կանչել են եկեղեցու անվտանգության աշխատակիցներին:

Աղբյուրը դժգոհություն է հայտնում, որ Իրանում ադրբեջանցիներն էթնիկ մեծամասնություն են կազմում, սակայն երկրում իրենք իրավունք չունեն կրթություն ստանալ ադրբեջաներեն, իսկ հայ երեխաները սովորում են իրենց մայրենի լեզվով: Բացի այդ, Իրանում դասավանդվում է նաև Հայ ժողովրդի պատմություն առարկան` հայերեն լեզվով: