Իտալիայում թմրավաճառը թմրանյութը թաքցրել է Հռոմի «Վերանո» պատմական գերեզմանոցում
Հռոմի ոստիկականությունը ձերբակալել է 42-ամյա տղամարդու, ով թմրանյութը թաքցրել է Հռոմի «Վերանո» պատմական գերեզմանոցում: Այս մասին հայտնում է Rai News 24 հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ մեղադրյալը մարմարի վարպետ է: Ավտոմեքենան, որով նա երթևեկել է, ոստիկաններին կասկածելի է թվացել: Նրանք հետևել են վերջինիս և չեն սխալվել: Տղամարդուն գտել են թաքստոցից թմրանյութը հանելիս և ձերբակալել: Ոստիկանները բռնագրավել են 110 000 խնամքով փաթեթավորված կոկաինի չափաբաժին, ինչպես նաև ատրճանակ:
Հավելենք, ոչ «Վերանո» գերեզմանոցը գտնվում է Սան Լորենցո Ֆուորի լե Մուրա կաթոլիկ եկեղեցու հարևանությամբ: Այն հիմնվել է 19-րդ դարում:










