«Բելառուսում երկու պետական լեզու կա». Լուկաշենկոն ռուսաց լեզվից հրաժարվելը համեմատել է ողջամտությունը կորցնելու հետ

15:01 • 19.04.19

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդարանին և ժողովրդին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ անդրադարձել է երկրի ներսում ծավալվող «լեզվական պատերազմին»՝ կոչ անելով այլևս չբարձրացնել ռուսաց լեզվից հրաժարվելու հարցը, գրում է gazeta.ru-ն: 

Բելառուսի նախագահը վերահաստատել է երկրում երկու պետական լեզվի գոյությունը՝ ռուսերենի և բելառուսերենի:

«Չէ՞ որ ես խնդրել էի այդ հարցն ընդհանրապես չբարձրացնել, Բելառուսում այդ հարցը փակված է… Մենք ռուսների հետ կողք կողքի պատերազմել ենք, մարդիկ են զոհվել, դա մեր ընդհանուր ձեռքբերումն է»,- ասել է Լուկաշենկոն:

Ըստ նրա՝ հրաժարվել ռուսերենից կնշանակի կորցնել ողջամտությունը, հրաժարվել բելառուսերենից՝ կորցնել սիրտը: