ԱՄՆ-ում կոյուղու նորոգման ժամանակ 13 հազար տարի առաջ ապրած մաստոդոնտի մնացորդներ են հայտնաբերվել (լուսանկարներ)

21:50 • 19.04.19

ԱՄՆ Ինդիանա նախանգում Շեփմանների ընտանիքը կոյուղու խողովակաշարը փոխելու ժամանակ 13 հազար տարի առաջ ապրած մաստոդոնտի մնացորդներ է հայտնաբերել, հաղրոդում է Fox News հեռուստաալիքը:

Սկզբում ֆերմերների ընտանիքի անդամները կարծել են, որ դրանք հավի կամ կովի մնացորդներ են, սակայն երբ հայտնաբերել են կենդանու հսկայական ժանիքն ու 1,2 մետր երկարությամբ ոսկորները, հասկացել են, որ խոսքը, հավանաբար, հազվագյուտը գտածոյի մասին է:

Ինդիանա նահանգի թանգարանի մասնագետներից մեկն ուսումնասիրել է ոսկորները և հաստատել, որ դրանք պատկանել են մոտ 5,4 տոննա կշռող մաստոդոնտին, որն ապրել է 13 հազար տարի առաջ և սատկել է 40-50 տարեկանում:

Շեփմանների ընտանիքը որոշել է կենդանու մնացորդները նվիրել թանգարանին, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանա դիտել գտածոն:

Մաստոդոնտները կնճիթավորների կարգի կաթնասուններ են եղել, որոնք անհետացել են ավելի քան 13 հազար տարի առաջ: Այս կենդանատեսակի ոչնչացման պատճառը, հավանաբար, գերորսն է եղել: