Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորը Հայաստանում է. նա Մոսկվայում ենթարկվել է կրկնակի վիրահատության
Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը Մոսկվա տեղափոխվելուց հետո նա կրկնակի վիրահատության էր ենթարկվել, ապաքինվել է ու վերադարձել Երևան։
Սակրավորը գտնվում է իր տանը, նրա առողջական վիճակը նորմալ է, վերքը լավանալուց հետո կպրոթեզավորվի։
Հիշեցնենք, որ պատահարը տեղի էր ունեցել մարտի 7-ին։ Հայ ականազերծողն աջ ոտնաթաթի վնասվածք էր ստացել։










