ԱՄՆ-ում կոտրվել է դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ճանապարհային ցուցանակը

23:41 • 19.04.19

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում ավերվել է դեպի Մոնթեբելոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ճանապարհային ցուցանշանը:

Ինչպես հայտնում է Asbarez-ն, այս մասին ահազանգել է անցորդներից մեկը, որը նկատել է կոտրված ցուցանշանը: Այժմ գործակալությունը, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ու իրավապահները փորձում են պարզել կատարվածի պատճառն ու հանգամանքները:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի ոգեկոչման առթիվ Մասաչուսեթսի տարբեր քաղաքների փողոցներում թվային վահանակներ են տեղակայվել: