Փարիզում Աստվածամոր տաճարի որոշ հատվածների ամրացման աշխատանքներ են սկսվել (տեսանյութ)

18:40 • 19.04.19

Ֆրանսիայում մասնագետներն սկսել են Աստվածամոր տաճարի որոշ մասերի ամրացման աշխատանքներ իրականացնել, որոնք կարող են փլվել կործանարար հրդեհից հետո:

Ինչպես տեղեկացնում է Agence France Presse-ը, հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են աշխատողներն ամրացնելու համար հարմարանք կառուցում տաճարի հյուսիսային ճակատի մասում: Դա հիմնական տարրերից մեկն է, որոնք տուժել են հրդեհի հետևանքով:

Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Աստվածամոր տաճարի հրդեհը մարող հրշեջներին և պարգևատրել շքանշաններով: Տաճարին զգալի վնաս է հասցվել. կործանվել է աշտարակը, տանիքի մի մասը, ժամացույցը և հյուսիսային ճակատը:  

Ֆրանսիացի նախագահը խոստացել է հինգ տարում վերակառուցել տաճարը, իսկ տարբեր մարդկանց և ընկերությունների կատարած նվիրատվությունների արդյունքում ավելի քան մեկ մլրդ եվրո գումար է հավաքվել: