«Պուտինից» նամակը, WikiLeaks-ի հետ կապն ու Քլինթոնի էլեկտրոնային նամակների «որսը». Daily Mail-ը ներկայացրել է Մյուլերի հետաքննության ուշագրավ բացահայտումները

17:50 • 19.04.19

Ապրիլի 18-ին Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հրապարակել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի վարած հետաքննության արդյունքների խմբագրված տարբերակը, համաձայն որի՝ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջև 2016 թ. նախագահական մրցապայքարի ընթացքում որևէ գաղտնի պայմանավորվածություն չի եղել:

Այնուհանդերձ՝ Daily Mail-ը նկատում է, որ երկու տարի տևած սկանդալային հետաքննությունը բազմաթիվ ուշագրավ բացահայտումներ է արել: Դրանցից շատերն անձամբ նախագահին չեն վերաբերում, սակայն առնչություն ունեն նրա ընտանիքի, մերձավորների և վարչակազմի անդամների հետ:

Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.


Սպիտակ տան խոսնակը լրատվամիջոցներին կեղծ տեղեկություն է տրամադրել

 

White House Press Secretary Sarah Sanders is seen above holding a press briefing on May 10, 2017

 

Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը 2017 թ. մայիսի 10-ի ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով Թրամփի՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախագահ Ջեյմս Կոմիին աշխատանքից հեռացնելու որոշումը, լրագրողներին ասել է, որ «նախագահը, կոնգրեսականները, ՀԴԲ-ի ղեկավարությունը կորցրել են վստահությունը Կոմիի նկատմամբ»: Սակայն ավելի ուշ Սանդերսը խոստովանել է, որ իր ասածը որևէ հիմք չի ունեցել, լեզվի սայթաքում է եղել ու ասվել է պահի ազդեցության տակ: Այնուհանդերձ՝ նա հետագայում լրատվամիջոցներին չի ասել այդ սխալի մասին:

 

Դոնալդ Թրամփ կրտսերը համագործակցել է WikiLeaks-ի հետ

 

Donald Trump Jr got a message that read: 'Great to see you and your dad talking about our publications. Strongly suggest your dad tweets this link if he mentions us'

2016 թ. հոկտեմբերի 3-ին սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող Wikileaks կայքի թվիթերյան էջն ուղիղ հաղորդագրություն է ուղարկել Դոնալդ Թրամփ կրտսերին՝ խնդրելով կիսվել ԱՄՆ նախագահի այն ժամանակվա թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկող հրապարակմամբ, համաձայն որի՝ նախկին պետքարտուղարը թիրախավորել է կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Թրամփի որդին պատասխանել է, որ արդեն արել է դա և դրանից հետո սկսել է ավելի հաճախ խոսել WikiLeaks-ի մասին: Հոկտեմբերի 12-ին նա ևս մի հաղորդագրություն է ստացել. «Հրաշալի է տեսնել, որ Դուք և Ձեր հայրը խոսում եք մեր հրապարակումների մասին: Ակնկալում ենք, որ Ձեր հայրը Twitter-ում այս հղումը ևս կտարածի»: Հղումը վերաբերում էր Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստի շուրջ սկանդալին:

Թրամփը փորձել է գտնել Քլինթոնի 30 000 սկանդալային նամակները

 

Multiple individuals were involved in finding 30,000 deleted Clinton emails including former White House strategist Steve Bannon and Counselor to the President Kellyanne Conway

 

Նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր նախընտրական շտաբի աշխատակիցներին հանձնարարել է գտնել գլխավոր մրցակցի՝ Հիլարի Քլինթոնի՝ անձնական էլեկտրոնային փոստից ուղարկված, լուրջ սկանդալի առիթ դարձած 30 000 ջնջված նամակները: Թրամփն այդ խնդրանքով անընդհատ դիմել է Մայքլ Ֆլինին, որն իր հերթին այս հարցով կապվել է այլ մարդկանց հետո: Ոմն Փիթեր Սմիթ պատասխանել է, որ ծանոթ ռուս հաքերներ ունի: Այնուհանդերձ՝ հետաքննությունը որևէ ապացույց չի գտել առ այն, որ Թրամփի նախընտրական շտաբը համագործակցել է ռուս հաքերների հետ կամ կարողացել է ստանալ այդ նամակները:

Թրամփի շտաբի պետը

 

Former Donald Trump campaign chairman Paul Manafort is seen at the Republican National Convention, in Cleveland in July 2016

 

Թրամփի նախընտրական շտաբի պետ Փոլ Մանաֆորտը դեռևս անհայտ պատճառներով ռուս-ուկրաինացի քաղաքական խորհրդատու Կոնստանտին Կիլիմնիկին տեղյակ է պահել Թրամփի քարոզարշավի բոլոր զարգացումներից ու սոցհարցումներում նրա վարկանշայից ցուցանիշներից:

Թրամփի աշխատակցուհին նամակ է ստացել «Պուտինից»

 

Former White House Communications Director Hope Hicks is seen in this February 2018 photo

 

Թրամփի հաղթանակից հետո Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Հոփ Հիքսը հեռախոսազանգ է ստացել ինչ-որ ռուս տղամարդուց: Հիքսը զանգահարողին խնդրել է իրեն էլեկտրոնային նամակ ուղարկել: Հաջորդ առավոտյան նա նամակ է ստացել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան աշխատակից Սերգեյ Կուզնեցովից՝ «Հաղորդագրություն Պուտինից» վերնագրով: Նամակի հեղինակը Թրամփին շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ ինքն անհամբեր սպասում է երկու տղամարդկանց համագործակցությանը: Սակայն Հիքսը վախեցել է նամակն իր ղեկավարին փոխանցել: Փոխարենը նա որոշել է նամակը Թրամփի փեսային՝ Ջարեդ Քուշներին ուղարկել՝ խնդրելով. «Կարո՞ղ ես տեսնել՝ սա ինչ է: Չեմ ցանկանում, որ ինձ մոլորեցնեն, բայց չեմ էլ ցանկանում անտեսել Պուտինին»: Քուշները պատասխանել է, որ լավագույն տարբերակը դեսպանի հետ կապվելն է: Մի քանի օր անց նա և Մայքլ Ֆլինը հանդիպել են դեսպանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Trump Tower-ում: Նրանք քննարկել են Թրամփի և Պուտինի միջև անվտանգ գծի հաստատման հավանականությունը:

Թրամփը վախենում էր, որ իր վերջը եկել է

 

'In October 2011, Mueller resigned his family's membership from Trump National Golf Club in Sterling, Virginia, in a letter that noted that "we live in the District and find that we are unable to make full use of the Club" and that inquired "whether we would be entitled to a refund of a portion of our initial membership fee," which was paid in 1994,' notes the report. Mueller is seen above

 

Երբ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսը նախագահ Թրամփին տեղեկացել է, որ Ռուսաստանի հավանական միջամտության գործով գլխավոր դատախազ է նշանակվել Ռոբերտ Մյուլերը, նա ասել է. «Օ՛, Աստված իմ, սա սարսափելի է: Սա իմ նախագահության վերջն է, վերջս եկել է: Ջե՛ֆ, ինչպե՞ս կարող էիր թույլ տալ, որ նման բան պատահեր: Դու պետք է պաշտպանեիր ինձ: Բոլորն ինձ նախազգուշացնում են, որ եթե այդ անկախ դատախազներից մեկը նշանակվի, նախագահությանս վերջը կգա»:

«Խելացի տղաներ» Ջարեդ Քուշներն ու Դոնալդ Թրամփ կրտսերը

 

Donald Trump, Donald Trump Jr. and Jared Kushner are seen above in a file photo from a book party in 2009

 

Թրամփի որդին, փեսան ու շտաբի պետը հաջողացրել են այնքան խելացի գտնվել, որ, նախընտրական քարոզարշավի շրջանակում օրենքը խախտելով հանդերձ, պատասխանատվության չեն ենթարկվել: Խոսքը 2016 թ. հունիսին հիշյալ եռյակի և ոմն Նատալյա Վեսելնիցկայայի աղմկահարույց հանդիպման մասին է, որի շրջանակում կինը, ըստ ամենայնի, վարկաբեկիչ տեղեկություն է փոխանցել: Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերն արձանագրել է, որ այդ ամենը հակասել է ամերիկյան օրենքներին, սակայն Քուշները, Թրամփ կրտսերն ու Մանաֆորտը չեն իմացել, որ խախտում են օրենքը:

Ռուսների՝ Թրամփի դեմ կոմպրոմատը

 

The dossier prepared by former agent Christopher Steele (seen above) claiming that a compromising tape of President Trump was in the possession of powerful Russians is backed up by Mueller

 

Բրիտանացի նախկին գործակալ Քրիստոֆեր Սթիլը պնդում էր, որ ազդեցիկ ռուսների ձեռքում Թրամփի դեմ կոմպրոմատ կա: Խոսքն ինչ-որ սկանդալային տեսագրության մասին է, որի բովանդակության մասին ստույգ տեղեկություն չկա: Սակայն հայտնի է, որ 2016 թ. հոկտեմբերին Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենը նամակ է ստացել ռուսաստանաբնակ գործարար Գիորգի Ռցխիլաձեից:

«Ռուսաստանից տեսագրությունների հոսքը դադարել է. վստահ չեմ, որ էլի ինչ-որ բան կա: Պարզապես ասում եմ, որ իմանաք»,-նշվել է նամակում: